Մենարան Վարդան Հակոբյան

Հորիզոնից այն կողմ

Վարդան Հակոբյան

1.​Լռությամբ ասվածը միշտ ավելի խորն է լինում,քան՝ երբ դիմում են բառերի.անընդհատ ականջիս տակ շշնջում են տխրությունը, ծաղիկը, երկինքը։​Համբուրելիսոչ-ոքչի խոսում.աստղերը՝ որքան էլ հեռու, իմն են։​Երկնելիսոչ-ոքչի խոսում.ազատություն է միտքը։​Կրակելիսոչ-ոքչի խոսում.տառապանքը անկեղծություն է։​Երազները ապրում են անհասանելի հորիզոնում,երբ ուզում եմ համբուրել աչքերդ՝ համբուրում եմհորիզոնը.իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։​​2. ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ​Գրկելիս՝ փակում եմ աչքերս, որ ավելի լավ տեսնեմ քեզ.լույսը խաբում է։​Պատուհանը գիշերը բաց էի թողել, եւ բոլործաղիկները պարտեզիմիանգամից խուժել են ներս՝ անձրեւի, լուսնի, աստեղերի հետ,բացի մի փոքրիկ ծաղկից, որն ինձ սիրում է։​Երբ արթնացա՝ հրեշտակներըեղրեւանու կապույտ թեւինխնդմնդում, խոսում էին, թե ինչպես էր լույսը բացվում։​Իմ նախապապի համար անհամեմատ հեշտ էր, եւհամբույրը անմահական խնձորի նման հասունանում էրմիայն մթան մեջ՝խավարավայրում, ուր կային միայն ներսի աստղեր ու երկինք։Երկար նայեցի երկքով թռչող երամների հետեւից։ Վա՞ղ չէ, կռունկներ։​Ես քեզ համբուրելիս՝տան լույսերը միշտ հանգցնում եմ,որ լույսը չվերցնի համբույրները։Լույսը աչքերից փախցնում է աչքերը։​Առուներից բարձր, ժայռերից բարձր, բարձրերից բարձր ամպերըկայանում են,քանի որ ձորերի մեջ անհայտ մանուշակներ կան։​եվ գարունոտ հովը հաճելի է այնքան, որ թվում է՝ներքնազգեստիդ փեշերն են խփվում երեսիս։​Մատներս սահում են մարմնիդ ամենամանուշակոտ վայրերով,իբերւ թե գիշերային երկնքից դանդաղ քաշում են ամպերը,եւ միանգամից տիեզերքում բացվում են հազարավոր,միլիոնավոր, միլիարդավոր աստղեր։ Բայց հաշվողն ո՞վ է։​Իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։​​3. ՀՈԳԵԾԱՂԻԿ​Շամիրամը քայլելիս՝ ծաղիկներ են բացվում թեւերին,ձեռքերի վրա, կոնքերին, ամենուրեք։ Մի թռչուն կա,ասում են, ծարավը հագեցնում է միայն կայծակի պահին՝ անձրեւի կաթիլներով։ Այդթռչունն ապրում է սիրուց տոչորվողների մեջ։​Տառապանքի հավերժական նավարկություն - ահա հոգին։Ծաղիկ՝ ջերմոցից դուրս - ահա սերը։-Ափսոս։-Ինչո՞ւ։-Ամեն ծաղիկ մի օր թառամում է։-Բայց բույրը... հավերժական է, բույրը - ահա հոգին։Եվ հոգեծաղիկ է սիրո փուշը, որ հուշ է դարձել- ահա սերը։Ես խորացա գիշերվա մեջ՝ մինչեւ դուռը անհայտի,եւ բռնակին նրա թողեցի մի երկարացողուն ծաղիկ՝որպես խոսք մի, որ երբեք չի ասվելու։​Իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։