Հողերգ
Վարդան Հակոբյան
Մարգարտահատիկ բառեր եմ շարում.- Պետք է խիզախել եւ փրկել օրը՝Հողին նվիրած մի սերմով թեկուզ,Հողն էլ արյան նման ձգում է...Մարգարտահատիկ բառեր եմ շարում,Իսկ տղաս ահա ոչինչ չի ասում,խաղում է բակում՝բոլորովին մերկ ու հողակոլոլ։Նա իր շորերին դեռ չի հարմարվել,Ինչ էլ որ անեմ՝ աչք է գողանում, նորից մերկանում։Եվ չեմ արգելում ես արդեն նրան.Ես իմ տղայի խաղից եմ գալիս,Ես սկսվել եմ տղայիս խաղից։Մարգարտահատիկ բառեր եմ շարում.- Պետք է խիզախել եւ փրկել օրը՝Հողից դուրս հանած մի երգով թեկուզ,Արյունն էլ հողի նման ձգում է...Մարգարտահատիկ բառեր եմ շարում,Իմ պապը սակայն ոչինչ չի ասում,Լռում է պապս՝Խինդը պռատած դեպի թթենին,Արմատների հետ ճամփաներ բացում։Իսկ տունը նրա արմատակալել Մայր հողի վրաՈւ սպասում է կից սենյակներին,Որ ինքս պիտի մի օր կցանեմ։Եվ ես քայլում եմ դեպի պապականՍուրբ խիզախումի լռությունը այդ...Մարգարտահատիկ բառեր եմ շարում,Բառերն էլ գուցե օրերը փրկեն,Եթե խիզախել կարենան միայն...