Մենարան Վարդան Հակոբյան

Հեքիաթից դուրս

Վարդան Հակոբյան

Տխուր է՝ մտածել, թե ուր էլ որ գնաս՝ոչ մի տեղ չես գնում,եւ, պարզապես, ճանապարհը հավաքում ես ոտքերիդ մեջ։​Որ ճշմարտությունը կատարյալ սուտ է,քանի դեռ նրան հավատում ենանվերապահորեն։ Այն, ինչ միայն իմն է, իմն էլ չէ։​Որ եկիրը, եթե բանակում զինվորյալ չէթագավորի որդին, դատապարտված էկործանման։ Իսկ ծաղիկը առեղծվածն է արեւի։​Որ եթե չլինեին իմաստուն երեւալու ճիգերը,անշուշտ, այսքան համատարած չէր լինիհիմարությունը։ Մհերին քարայրում փնտրելը զուր է այլեւս։​Որ անցյալը երբեք չի անցյալանալու,քանի դեռ մեր աչքերը՝ հեռուների սերմեր աստղե,չենք ցրում ներկայի սեւ ցելերում։ Գեղեցիկ չէ հուշը՝ երբ հուշ չէ։​Տխուր է՝ մտածել, թե ինչ էլ որ ասես՝ոչ մի բան չես ասումեւ, ընդհանրապես, ավելորդ է աշխարհում ամեն խոսք։