Մենարան Վարդան Հակոբյան

Հեռացում կամ աշնանային սեր

Վարդան Հակոբյան

Թեթեւ, բերանի անկյունով ասվածբարեւ է ասես աշնան կանաչը։Իմ աչքերի մեջհեռացած գարնան պատրանքն է ճերմակ,բայց վախենում եմ առերես հանել՝հանկարծ փշրվի ու դառնա փոշի,անանուխի չորթերթերի նման։Շարունակում ես դու ինձ մոտ մնալ,ճիշտ այնպես, ինչպեսդու կարող էիր նաեւ չմնալ։Ծանծաղուտներում եղեգն է խշշումմի տարօրինակ բովանդակությամբ։Մի թեթեւ խոսքից վիրավորվում եմու լուռ հեռանում։Նորից ետ կգամ,թե սպասես դու։Ես հեռանում եմու ետ չեմ նայում,սակայն զգում եմ, տեսնում թիկունքով՝աշնան արեւըինձ ուղեկցում է իր աչքի պոչովու մի անկյունով բերանի... ժպտում։