Մենարան Վարդան Հակոբյան

Հեռացող սարեր

Վարդան Հակոբյան

Սիրում եմ ջուրը խմել միայն ակունքից,ուր, ինձնից առաջ,իր ոսկեծեղ կտուցն էր թաթախելմասրավարդենուց թռած հավքը։​Կապույտը սրտի հիշողություն է։ Իսկ ավելի սերը,սեր չէ։ Աղբյուրըլցվում է իր երգի մեջ։Աղբյուրի կարկաչը նրա միակ գիշերաշորն է ձորի կիսախավարում։​Ջրերի իմաստը մանկություն է, ուր ես կամ՝ որպեսանջնջելի համբույրս աչքերիդ վրա, որն ամեն անգամ դու տեսնում ես, անգամ առանց հայելու առաջ կանգնելու։​Ես օխտը լեռան ետեւում, Պերոժի դժոխքում փակված հայոց Վաչագան արքան եմ,քանի՜ դար է, ծաղկագրեր եմ առաքում։Ո՞վ է բոլորին օտարել բոլորից։​Աշխարհն աշխարհի վրիպակն է։ Շատ դարտակ բան էմարդն ընդհանրապես։ Եվ չի կարելի քանոնը դնելու չափել, թե որքանով է առվակի ճամփան ուղիղ ընթանում։Մեկևմեկ ուզում եմ հաղորդվել, ներեցեք Շեքսպիր, Ուիթմեն ու Չարենց, բանաստեղծություն չկա։​Ես ոչ միայն աչքով, հաճախ նաեւ ձեռքերով եմ կարդում՝ մագաղաթին թողնելով մատներիս գորովը.ջրերի ընթացքն ընթեռնում է հանդ ու ձոր, հեռացող սարեր,իսկ ես առվախոսում եմ իմ մեջ, որքան խորն՝ ինքս իմ ներսում, այնքան՝ ամենքին լսելի ու մաքուր։