Մենարան Վարդան Հակոբյան

Անակնկալ հանդիպում

Վարդան Հակոբյան

Լսո՞ւմ ես, Ֆեոդոր Միխայլովիչ, Մասիսը ուսերին է առել Սիբիրի բոլոր ձյուները եւ, ինչ փույթ,դրանից դարձյալ չի թեթեւանում աշխարհիոճրաբեռը։​Ոչ մի տեղ այլեւս մեղքչկա՝ այնքան շատ ենմեղքերը։ Իսկ վաղը, ինչ իմանաս, արդյոք,կգա՞... Անմեղությունը եւս մեղք է։​Մարդիկ խնամքով թաքցված ինտրիգներիշարադասություն են։ Եվ ով հուշ ունի՝արդեն ծեր է ու գինեմոլ՝աստվածագառ գրուշկինաների ետեւից քարշ եկող։​Մեր Հուշահամալիր-Եռաբլուրից քամին մի խոսք էխփում ունկերիս. «Զոհվածների մեջմեռյալներ մի փնտրեք, մեռյալներին փնտրեցեք ապրողների մեջ»։Բա՞։ Այսպիսի բաներ։ Միխայլովիչ։​Ամենքը երեխեք են, իհարկե։ Եվ երբձագերն ուտում են իրար,​նշանակում է՝ ուտում են իրենց մորը։Նշան են բռնում ճակատիդ ամեն օր, եւ դա միայնպասկալյան զվարճախոսություն է, այնպե՞ս չէ։​Մասիսի ձյունը քաղցրավենիք չէ, ինչ խոսք,բայց շեյթանը բավականին մարդասեր է դարձել, եւթե երեկ խտուտ տալով երեխային՝ ծիծաղեցնում, մոր գրկին, նոր միայնկրակում էր ունքամեջին նրա,հիմա ուրիշ է, Ֆեոդոր Միխայլովիչ, հիմա ուրիշ է բոլորովին.մանկանը՝ դեռեւս չծնված, խողխողում եմ մոր խոխատան մեջ՝շիկացած երկաթաձողերի ծայրը դուրս հանելով մոր բերանից։​Ես որտեղ եմ, արդեն մոռացել եմ, բայց հաստատինձանից առաջ մեկն անցել է այստեղով եւ անպայմաներգել է, դա օդից եմ զգում ես, Ֆեոդոր Միխայլովիչ։