Հեշտ է ինձ համար
Վարդան Հակոբյան
Հեշտ է ինձ համար ինքս ինձ ներել,Թե խոսել եմ, երբ լռելու պահ էր:Բայց եւ եղել է` պետք չէր լռել,Իսկ ես խոսքը իմ բանտած եմ պահել:Չասված բառերը, սակայն, չեն լռում,Ձաղկում են ներսս, խառնում խոհերս,Պայթում են իմ մեջ ու հոգիս առնում,Ինձ՝ ինձնից խլած, չասված բառերս: