Մենարան Վարդան Հակոբյան

Հեթանոսական (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ես մոռացել եմ բոլոր բառերըեւքեզ հետ խոսելու ոչ մի հնար չկա։Ես մութը ձեռքովետ եմծալում,փնտրում մեղրամոմ ու ձիգ իրանի շշուկները տաքուչկա՛մ-չկա՛մ գիշերվակրծքիցքաղում եմ ես սիպ-սպիտակ շուշաններ։Գիշերըճերմակ շուշան է։Ցողունը օրորվում է դողաթրթիռ(զույգ ձեռքերը վեր պարզած - ոնց որ` պարելիս),ապա բարալիկ իրանը տերեւների,թերթիկներիմիջից սահում է վար՝աստծու կարած ծաղկահալավըթողնելով, ասես,երկնքից առկախ։- Արի՛... դե՜, արի՛...ՈՒ գալիս է՝ «չեմ գալիսը» շուրթերին։Մորեմերկ շուշանըաններում ու հեթանոս խարույկներ է բացումզույգ ձեռքերիս գորովանքով անկուշտ։Անկո՛ւշտ։ Մարգերը ճաքել-ճաքճքել են։Անկու՛շտ։ Էլի՛...Անկո՛ւշտ։ Ջո՜ւր...Ամենալավ, ամենաչհնարված հեքիաթի մասինմինչ այդ դեռ ոչինչ չգիտեի։(Իսկ ես կարծում էի՝ գիտեի)։ Մութը քաղցր է,անցանկապատ, անհուն։Եթե երկինքը ունենար պատուհաններ,դու կասեիր՝ քաշիր վարագույրները, որ լույս չլինի,առանց հասկանալու,որ անզոր են վարագույրներն աշխարհի,երբ լույսըբխում է ծոցածաղիկ ու լուսնկաթ ճերմակությունից։Գիշերում բացվել են աստվածադարձ շուշաններ։Ձին փախել (ի՜նչ լավ է արել),իմ արյան պես կարմիր ձին,մնացել է հանդում Արաժանքիեւխրխինջից՝ սարեսար զրնգացող, Մասիսների շուքի տակ,շուշանի ճերմակ թերթիկները թափվում են կրծքիս։Ես նորից ուզում եմ ձյուն ուտել, Մասիս։