Մենարան Վարդան Հակոբյան

Հասկանում եմ

Վարդան Հակոբյան

Հասկանում եմ, ասում եմ՝ ոչինչ,Չհասկանալով։Եվ դու դու չէիր լինի, եթեՔեզ հնարավոր լիներ հասկանալ։Բռնում եմ ծաղկի ցողունից,Մոտեցնում, երկարում եմ դեպի քեզԵվ թերթերըՀամբուրում են քո քաղցր շուրթը։Իմ ձեռքը ծաղկով շարունակվում է։Իմ ձեռքը դառնում է փոքրիկ ճյուղ,Ուզում եմՆվիրել քեզ, պոկել ու նվիրել։Բայց մի հավք գալիս ու կանգնում էԱյդ ճյուղի վրա։Հասկանում եմ, ասում ես՝ ոչինչ,Չհասկանալով, իհարկե։Եվ ես չգիտեմ, թե ինչով,Բայց շատ ամուրԿապում է Աստված մեզ իրար հետ։