Հաչանը
Վարդան Հակոբյան
Վախենում է շատ մոտենալ,Հեռվից հեռու է նա հաչում.Վեր է ցատկում անակնկալ,Տեղնուտեղը նորից... սառչում։Կեղծամ դնում բրդբրդոտ շան,Վնգստում է, թաթը կրծում,Բայց թուլա է մի աննշան,Մի ոտքը՝ միշտ աղբանոցում։Նա հիմնական տեր էլ չունի, Մեկ այս, մեկ այն բակն է փախչում.Փորի համար խեղճ ՀաչունինԾակ «թավայի» կոթն է պաչում։Երբ մռռում է նա ձեզ վրա,Վատ բան երբեք մի՛ մտածեք...Կեր է մուրում օրվա համար,Դուք ձեր ճամփան հանգիստ անցեք։Ուշք մի՛ դարձրեք... Ապրի թող նաԹուլայական իր հին ոճովՈւ մեկ-մեկ էլ այնպես թվա,Թե երկինքն է մաքրում... պոչով։ 1999թ.