Հայոց քարտեզը
Վարդան Հակոբյան
Հայոց քարտեզը գծելու համարնայեցեք միայնհայի՛ աչքերին,աչքերն այդ աչք չեն գցել երբեւէուրիշի հողին, ուրիշի քարին,իրենցն են ուզել, միայն իրենցը,երազել,հուզվել։Բյուր-հազար անգամ Երկիրը երկրումքառատվել է ու մաս-մաս է արվել,բյուր-հազար անգամ Երկիրը երկրումծվատվել է ու ցաք-ցրիվ արվել,ծվատվել է ու ցաք-ցրիվ արվելբյուր-հազար անգամ...Եվ սակայն հայի անհուն հոգու մեջ,եւ սակայն հայի աչքերի մեջ է՛հայոց երկիրը,մնացել ամբողջ,լրիվ,անխաթա՛ր...Հանել են հայի աչքը, բայց աչքիցերկիրը հանել չեն կարողացել,հանել են հայի հոգին, բայց հոգուցերկիրը հանել չեն կարողացել,հայի աչքերը՝ մատյաններ ցավի,մատյաններ լույսի, լույս ու երազի,մատյաններ հույսի, հույս ու երազի,անկե՜զ մատյաններ,անե՜ղծ մատյաններ։Տանող ճամփեքը միշտ շատ են եղել,հայոց քարտեզին,բերո՛ղ ճամփեքը շա՜տ արեք հիմաու նրանց վրա նշենք անպայման՝թեկուզ մի կետով, մի խազ ու գծով,մեր Տիգրան Մեծի կարոտը անանց,նշեք հետքերը ֆիդայիների,Նարեկա վանքի մորմոքը հիշեք,նշեք եւ Կարսի կամուրջը, որտեղՉարենցը հեռու մի օր կանգնել է,նշեք Անիի տաճարները սուրբեւ Գանձասարի գանձերն անսահման,հավերժ չլռող մեր երգը նշեք,նշեք... դժվար է,դժվար է, գիտեմ, բայց ո՛չ... անհնար։Հայոց քարտեզը անսխալ ու ճիշտ,ճշգրիտ ու պարզգծելու համար(որ միշտ անվթար լինի դարերում)պետք չէ քարերին, ձորերին նայել,պետք չէ քրքրել գիրք ու մատյաններ,նայեցեք միայն հայի աչքերի՛ն...