Մենարան Վարդան Հակոբյան

Կողովը

Վարդան Հակոբյան

Նվիրում եմ Համո Սահյանին​Պապս հյուսել էր մի կողով,Կողովը մրգով էր լցնում,Ծածկում էր տերեւի քողով,Բերում, տուն էր հասցնում։​Նա ետ էր տանում քողըԾաղկախառն ու ցողոտ,Մրգերի մեջ խաղում շողըԵվ ընկնում էր դեմքին հողոտ։​Եվ մեզ էին ասես ժպտումՆուռ ու ալոճ, տանձ ու զկեռ...Ճամփան ձիգ էր արտի մոտով -Կողովում կան պոկված հասկեր։​Երկու հասկեր սյունից կախում,Իսկ մրգերը ներս ենք տանում,Ուր կան եւ չոր սամիթ, թարխուն...Դեհ, ի՞նչ չկար մեր մառանում։​Այդ կողովն էր պատին մնում՝Մի քիչ չոր խոտ ներսում պահած.Չալ հավն այնտեղ ձու էր դնում,Որ հանդ տանի պապը - անհաց։​Ե՞րբ էր, պապս հանդում մնաց,Սպասեցինք երկա՜ր-երկա՜ր...Այգին ցամաք, անջուր մնաց,Այգու շաղն ու շողը չկա՛ն։​Երեկ պապունց տուն գնացի,Կողովը իմ աչքով ընկավ.Անլաց լացով լուռ մնացի,Պապիս ձայնը հեռվից եկավ։​Չկա այգին՝ ծաղկունքի մեջ,Չկա նրա ցախե դուռը...Եվ իմ սրտում՝ ասես մի ցեց,Բուն է դրել սեւ մրմուռը։​Պապս հյուսել էր մի կողով,Կողովը մրգով էր լցնում,Ծածկում էր տերեւի քողով,Բերում, տուն էր հասցնում։