Մենարան Վարդան Հակոբյան

Կարոտս

Վարդան Հակոբյան

Երես առած մանկան նմանԻմ կարոտը խենթանում է,Ելնում ասես, ինձ ակամաԻնձնից հանում ու տանում է:Ո՞ւր է տանում, ո՞ւմ է տանում,Ի՞նչ լուր ունի իմ երազից.Նոր գույներով հարստանում,Նոր հոգսերով զինում է ինձ:Դու չես գալիս: Իսկ նա գնում,Սպասում է հեռվում դարձիս.Կարոտս ինձ չի հասկանում,Դու ո՞նց ախր, հասկանաս ինձ: