Մենարան Վարդան Հակոբյան

Կարոտել է գարունը

Վարդան Հակոբյան

Կարոտել է գարունը։ Շա՜տ։Գարունը մեզ բաց չի թողնումգրկից այսօր,եւ այդ սիրուց գարունվում ենք,երես առնում։Քո եւ ծաղկի բացումը ինձընծայում է այս գարունը,ու չգիտեմ գարնան «ցավից»ինչ եմ ասում,ինչ եմ լռում։Հիմա բոլոր տղաներիձեռքերն արդեն բողբոջում ենաղջիկներիմերկ թեւերին,հիմա շատ քիչմարդ կլինի չխենթացած։Իսկ գարունը բարեհոգիծիծաղում է,դե, երեւի, քեզնով, որ դուչէիր ուզում ինձ հետ քայլել,եւ, իհարկե, ներում է քեզ,որ ինձ մոտ ես դու ի վերջո...Ու քայլում ենք՝չիմանալով, որ թռչում ենք։Մոռանում ենքտանող ճամփան լավ ճանաչել։Ծանոթ գարո՛ւն,անծանոթ բույրմեզ տանում են անվերադարձ։Նայի՛ր,ծառին ծիտ է նստել,մոտենում ենք, բայց չի թռչում,ուրեմն՝ իրար սիրում ենք մենք...