Մենարան Վարդան Հակոբյան

Կակաչ

Վարդան Հակոբյան

Հովը նվաղեց կրծքին կակաչի-Կակաչն արեւի հալոցք ու հուր է,Իսկ դեմքի վրա վառվող կակաչի՝Ի՞նչ կակաչ, ի՞նչ խալ՝ աստղի համբույր է:​Հովի շուրթերը շիկնել են հրից,Շուրթի կարմիրը կմատնի նրան.Ու նա արբեցած փախչում լեռներից,Փռում է երգն իր ձորերի վրա...​Գիշերը անցնում, մաքուր սիրո պեսԿակաչի ներսում փոխվում է լույսի.Այդ պահին նրա սրտին թե նայես,Թվում է, ոչ մի սեւ բիծ չես տեսնի...