Մենարան Վարդան Հակոբյան

Ծոցատետրի մեջ մոռացված նշումներ

Վարդան Հակոբյան

Սան-Դիեգո, Լենոր։ Զանգել ու հիշեցնել, որ մայիսի 19-ինլրանում է Հացի գյուղում«մածուն ուտելու» փառապանծ 25-ամյակը։(Այդ կապակցությամբ դիմել ՄԱԿ-ին, որ ֆին. հատկացումներարվեն՝ համաձայն մարդու իրավունքների մասին հոդվածի)։ՁպՐՈՍՑ: Ինքնաթիռում։ Գնացքում։ Խոհանոցում։ Արյան մեջ։ Հո մենակ ինքը՝ Բեն-Լա-Դենը չէ, որ Բեն-Լա-Դեն է։​011-021-071 - ֆիքսել (ինչ համար է սա),մոռացել եմ զանգել։​Բրազիլիական արեւ։ Ցունամի։ Իզրայել։ Իրաք։ Կոսովո։ ԱՄՆ։Եվ այլն։​Անմարդ փողոցները սողում են օձագալար։ (Դիանա, մեր սայտումհավաքիր Ֆ. Կաֆկայի մասին հոդվածը եւ 9-րդ պարբերության մեջլրացումներն անպայման մտցրու)։​Իմ դիմաց անակնկալ կանգնեց ծաղկած ծիրանին, ուրեմն՝ գարուն է։ Առաջին գարունը՝ առանց մայրիկիս։ Վատ զգացի։ Հիշեցի Իսահակյանին, նա հայոց արյունոտ օրերին ասել է՝ կտրել ծտերի լեզուն, որ չերգեն։​Այս տարի անպայման գնալ գյուղ։ (Արփագետուկ։ Քարինգ)։Էլեկտրոնային հասցեն ճշտել։ ​ԽՈՐՊՌՏՈրտպՐՌվ-300։ ԽՈՐՊՌՏՈՐՎպվՌՍցՎ - 1:ԽՈՐՊՌՏ... Փուչիկներ եւխաղալիքներ առնել։Տեսնես ի՞նչ պատահեց Կարիկ Պասմաճյանին։Ժամը 12-ին մասնակցել Կրիքորի թաղմանը։ Այնտեղիցմեկնել հեռուստատուն։ Խայտառակ բաներ են տպագրում մեր իգացած թերթերը։ ​Պոռնոինտրիգաններ։​Ժակ-Շիրակի մոնումենտը կանգնեցնել Շիրակիդաշտավայրում, այնպես որ՝Ան. Շիրակացու աստղերնամեն օր կարողանան շողշողալ նրա ձեռքերի վրա։​Մարտակերտի տարածքներում Ս. Մամունցի տեղադրածջրամղիչ պոմպերը հիմա հանում են հողից ուվաճառում նույն մարտակերտցուն՝ նորից տեղադրելու համար։Շոու-բիզնես։Հար. գոմերում ու ՀաթերքումԱթունի անունը ծռմռվել է լեզվի վրաու դարձել է պարզապես Թոմ։Բարեւ, Թոմ։ Չաո։​Երեկոյան (վաղը) - Թատրոն։ Ժամադրություն։Գիշերը չքնել հանկարծ պատահածլրբի հետ։Խոտն այս տարի Խաչենահովտում խիտ է ու թավ՝ ինչպես Մարքսի միրուքը։ Կովերն առատ կարածեն։​Հայ-ազերական սահմանի վրաերեկ երկու հոգի ենզոհվել մերոնցից։​Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբթուրքերը ոռնոց են բարձրացրելեւ նրանց աչքերի ֆոսֆորներից սարսռում են ձյուները Անատոլիայում։Մի զույգ օղ եւ գոտի (ամենակարճը),կոկորդիլոսի կաշվից։ Թիթեռնիկ-ճարմանդով (նվիրել N-ին)։​Թունդ գործարար Վանեսի թթի օղին իր հոտով բռնել է ամբողջ ԱՄՆ-ն,Եվրոպան, Ասիան, բոլոր աշխարհամասերը, բացիՆնգի շենից, ուր Կնունյանցի արձանը դեռ կանգնած էնախկին հպարտությամբ՝Կապիտալիստական ԱՄՆ-ի խաղաղարար հայացքի տակ։​Նարեկացու ինտերնետային բանալին է՝ narek@ktsurf.net։​Գետավանում տղաները բնակարան չունեն, որ ամուսնանան,իսկ Ստ-ում աղջիկները տղաների կարոտից միայն շալվար են հագնում, կոնքերի մասից՝ տրաքվելու չափ նեղ։Եվ այնպես սազում է շան քածերին։​Մտնել շուկա, թակարդ գնել (նկուղներումոնց որ շատանում են առնետներն ու մկները)։ Թե լինեն՝վարդի մատեր էլ վերցնել՝ պատվաստի համար։​«Մեծարգո տիկին, մի բան հարցնեմ, բայց խնդրում եմ անկեղծորեն պատասխան տալ. կարո՞ղ է ես դեռ սիրում եմ քեզ»։​Դիագնոստիկայում ստուգել սիրտս, լյարդս,եւ մնացած բաները։ Աղերի հետ մի բան անել։Չմոռանալ՝ ամսի 31-ին՝ պոեզիայի երեկո։​(Դիանա, այս «Նշումներ»-ի վերջին գրանցումն ո՞ւր է մնացել)։