Ծերացել է մայրս
Վարդան Հակոբյան
Ծերացել է մայրս արդեն,ճամփա տվեք ծեր մայրիկիս,Օգնեցեք, որ մայթը անցնի,իմ ձեռքերով բռնեք ձեռքից,զգույշ, դուք էլ, էյ, վարորդներ,մայր է անցնում երբ փողոցով՝որդիների ու ձեր որդոցհամար դարձած բարության ծով։Նա թռչկան է եղել մի օրեւ վարսերը սեւ են եղել,ճամփաներ է բացել բազում,սանձել քանի սամում, հեղեղու թե պետք էր՝ ուրագն առնել,տղամարդ է դարձել հաճախ,ջինջ է պահել պատիվն իմ հոր,շենացրել տուն ու օջախ։Ու երբ գալու լուրից առաջհայրս տուն է վերադարձել,մորս դեմքին հազար ու միարշալույս է մեկեն բացվել,եւ ես նրանց սիրով թաքուն,գորովանքով նվիրական,ձգվել դեպի երանությունու լցվել եմ այնքան, այնքան։Գարնան անխաբ օրվա միջովվերընձյուղվող հասկի նման,կանաչության հմայքը սուրբնա փոխել է ոսկով ամռան,հատիկ-հատիկ լուսարձակել,մեզ պահել է իր հայացքում.որ մեր հոգին միշտ ջինջ մնա՝որպես կաթը կանաչ հասկում։Հարսնատեր է, սակայն հլուհարս է մնում մայրս էլի.ծայրը ծայրին բերում, մերում,լույս է դառնում անմարելի,նա չի հոգնում կյանքում երբեք,ոչ մի անգամ նա չի հոգնել,իր հոգնելուց ամաչում է,երբ փորձում ենք նրան օգնել։Ծերացել է մայրս արդեն,ճամփա տվեք ծեր մայրիկիս,Օգնեցեք, որ մայթը անցնի,իմ ձեռքերով բռնեք ձեռքից,զգույշ, դուք էլ, էյ, վարորդներ,մայր է անցնում երբ փողոցով՝որդիների ու ձեր որդոցհամար դարձած բարության ծով։