Մենարան Վարդան Հակոբյան

Ծաղկերգ

Վարդան Հակոբյան

Քո մատներըծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։Քո աչքերըծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։Շշուկներդծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։​Ես գնում եմմեր դաշտերը, խրվում-մեռնումծաղիկներում՝իբրեւ քո տաք գգվանքներում։Իսկ քեզ, պարզկա,ծաղկե աղջիկ, թվում էր միշտ,թե երբեք էլ դու չես թողնիհամբուրեմ քեզ։​Ես սիրում եմծաղիկները՝ որպես թե քոաղջկական թուլությունըանմատչելի։