Մենարան Վարդան Հակոբյան

Ծաղիկ մի՛ նվիրիր

Վարդան Հակոբյան

Ես քո ես-ն եմ, իսկ իմ ես-ը չգիտեմ որտեղէ։ Ես վառվում եմ մինչեւ վերջ, որ հուշերդանթեղելու համար ունենասմոխիր։​Ծաղիկ մի նվիրիր, վիրավորական է, թող նվիրվի ինքը՝ծաղիկը, քանի որ նվիրվելն ավելին է, քան ծաղիկը։ Օդըշնչառություն է խոտերի եւ ծաղկածջրվեժների։​Մի մեկնաբանիր խոտը (կամ՝ խոսքը), այն փչանում է, աղջկան մի՛ ասա՝սիրում եմ, նա կորցնում է իր սերը։ (Մեկնելուց առաջ՝ գիշերըմութի վերջին ծվեններով արքունիքում փաթեթավորում էր արյունոտմի գլուխ)։​Ես դավաճանում եմ քեզ անվերջ, որ առավել խորը տանջվեմ,որովհետեւ վրձնի ծայրին քարն աճում է, եւ քեզ համարտառապելը քեզ սիրելուց ավելի եմսիրում։​Ես քո ես-ն եմ եւ ինձ ճանապարհից ոչ պակաս ձգում են ճանապարհի քարերը, որոնց մեջ բնակվում է հեռուն։ Քարերը,պարզվում է, ավելի հոգի ունեն, քանչունեն։