Խոտ ու կանաչի
Վարդան Հակոբյան
Խոտ ու կանաչի տաք գգվանքներովՀովիտը փարվեց նրա ոտքերին,Ամեն մի քայլինԾաղիկներ զոհեց… Ու նա վեր ելավ,Բարձունքին հասավ,Տեսավ հեռուներ, սարեր ու ձորեր,Աշխարհներ տեսավ, Ամեն-ամեն ինչ,Բացի այն… Հովտից:Բարձունքից նայելն ուրիշ է, ինչ խոսք,Եվ ուրիշ, երբ որ բարձրից ես նայում: