Մենարան Վարդան Հակոբյան

Խոսք ի խորոց սրտի

Վարդան Հակոբյան

ԱՄՆ-ի Արեւելյան Շրջանի եւ Կանադայի Կիլիկյան թեմի Առաջնորդ, Արցախի մեծ բարեկամ Բարձրաշնորհ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԱՇՃՅԱՆԻՆ​Հավատ ու սեր անապական... Տիրոջ աչքովՄեր սուրբ լերանց գմբեթներին հուրն է խնկում,Ասես Հայոց Արեւելից կողմանց կանչովՄոմի բոցն է ամեն քարի վրա ծաղկում։​Մանանայով օծվեց օրը ավետաբեր,Թշնամաց դեմ՝ շողը սրի շեղբի փոխվեց,Ավարայրված իմ Արցախում, օրհնանք քեզ, Տեր,Հայկան նետի ու հաղթության երգը կոփվեց։​Արցախը՝ վեհ, յուր լերանց պես միշտ անսասանԵվ զավակաց երգ ու զենքով՝ անհաղթ ու կուռ.Մեծ Մեսրոպից մինչ Մեսրոպը մեր ՍրբազանԱրցախա տան խոսքն է հնչում աստվածալուր։