Մենարան Վարդան Հակոբյան

Խոստովանություն (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ես նորից հիշում եմ քեզ,եւ պահը ունենում է խորհուրդ,եւ օրը ունենում է արեւ,եւ սիրտը ունենում է կարոտ,եւ դու իմն ես դառնում ավելի։Ես նորից ներում եմ քեզ,եւ լույսը ունենում է աղջիկ,եւ հույսը ունենում է ճամփա,եւ միտքը մոտենում է ափին,եւ դու իմն ես դառնում ավելի։Ես նորից կանչում եմ քեզ,եւ ճամփան ունենում է ետդարձ,եւ խոտն ունենում է ծաղիկ,եւ հավքն ունենում է երգեր,եւ դու իմն ես դառնում ավելի։Դու հավերժ տանջում ես ինձ,եւ ցավը ունենում է պսակ,եւ հոգին ունենում է երազ,եւ չի ունենում սերը սահմաններ,եւ դու իմն ես դառնում ավելի։