Մենարան Վարդան Հակոբյան

Խնդրում եմ

Վարդան Հակոբյան

Խառնիր օրերս,Բայց կարոտը այն, որ սիրուց է իմՍրտի մեջ դաջվել(Երբ խորհում էի՝ որտե՞ղ ես, արի),Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիրՈւրիշների հետ՝Ճանաչիր դու քեզ...Խառնիր խոհերս...Բայց ամպերը այն՝ գարուն ավետող,Որ մնացել են խոհերիս մեջ տաք(Երբ խորհում էի՝ կարո՞ղ է չգաս),Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիրՏառապանքի հետ՝Դեռ շատ եմ անփորձ...Խառնիր վարսերս,Բայց պայծառ շողն այն, որ ճերմակ-ճերմակԼուսնից է ծաթել իմ գլխի վրա(Երբ խորհում էի՝ կարո՞ղ է չգաս),Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիրՃերմակ մազի հետ՝Ախր, շատ է վաղ...