Մենարան Վարդան Հակոբյան

Խանդում ես ինձ

Վարդան Հակոբյան

Խանդում ես ինձ,ինձ հետ էլ՝ քեզ,-ուզած-չուզած՝ես լռում եմ։​Բանտում ես ինձ,ինձ հետ էլ՝ քեզ,-ուզած-չուզած՝ես ներում եմ։​Խաբում ես ինձ՝ինձ հետ էլ՝ քեզ,-ուզած-չուզած՝հավատում եմ։​Պահում ես ինձ,ինձ հետ էլ՝ քեզ,-ուզած-չուզած՝հույս եմ առնում։​Վառում ես ինձ,ինձ հետ էլ՝ քեզ,-ուզած-չուզած՝լույս ենք դառնում։