Մենարան Վարդան Հակոբյան

Խաղաղություն (Վարդան Հակոբյան, Արցախա ծուխ)

Վարդան Հակոբյան

Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,երազների մեջ աչքեր կան տխուր,պատասխաններում հարցեր կան անլուռ,ամեն քայլի մեջ՝ ճամփաներ անլուր...Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։​Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-վստահությունը ձեռքի է կարոտ,ճամփորդն ուզում է լուսո առավոտ,երկինքն ուզում է խիզախ սավառնորդ...Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։​Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-ատոմի ահը ճաքել է ցրտից,սիրո պես մահը գալիս է...սրտից,շնչահեղձ եղավ հավատը ստից...Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։​Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-դյուրին մի կարծիր ճամփան անձրեւի,ձյուն կա շվաքում անգամ արեւի,փորձիր հագնել եւ հոգսը սարերի...Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։