Մենարան Վարդան Հակոբյան

Լուսե մի հայացք

Վարդան Հակոբյան

Լուսե մի հայացքԻր արեգական մաքուր շողերով,Գույն ու փայլերով՝ օրերից առած, կանչում է անվերջ,Ու լույսը իմ մեջ վարար է պահում։Լուսե մի հայացքՍրտիս խորքերում նվագ է դարձել,Որ եկող-անցնող, հաճախ էլ չանցնող ամպերի հետ եսԱնհաշտ մնամ միշտ, մնամ անաղարտ։Լուսե մի հայացքՀետեւում է ինձԵվ ինձ սաստում է, երբ իմ աչքերում թախիծ է տեսնում.Հսկում է ասես իմ մաքրությունը...Լուսե մի հայացք՝ պատուհանն իմ տան։