Մենարան Վարդան Հակոբյան

Լուսանցումներ՝ կարմիրի տակ

Վարդան Հակոբյան

Երբ խոսքերի մեջ բացակայում ենաչքերը, ուրեմն՝ ճշմարտությունըհաստատապես ներկա չէ ոչ մի տեղ։​Հավքը չիջավ ուսիս, թառեց անհասա-նելի աստղին։ Երազը վերցրու հեռվից եւհեռուն կդադարի հեռու լինելուց։​Ամեն ինչ այլ է։ Զուր մի փնտրիր այնտեղ, ուր չկա։ Խոտերը, որոնցով քայլում եմ, սրբիչ-վարսերն են Մարիամ Մագթաղինացու։​Մոռացություն - ահա ժամանակիկեղեւը։ Հուշը վերցրու անցյալից եւանցյալը կդադարի անցյալ լինելուց։​Ինձ այնպես է թվում, թե աշխարհումչի եղել ու չկա բացարձակապեսճշմարիտ ոչ մի թիվ կամ գոնե՝ խոսք։​Սեւի սահմանումը սպիտակն է տալիս։ Համա-ռորեն գեղեցիկ։ Վերցրու կնոջը դրախտից եւդրախտը կդադարի դրախտ լինելուց։​Կյանքը քամահրական է՝ որպես բյուջեի խորքից ելած չինովնիկի բարեւ՝ պատահած պոետին։ Ձյունը սպիտակ է փոխառված լույսից։​Ծարավը զուլալ է՝ որպես ջուրը, որմատուցում է Էսկիֆեն։ Իմ կարոտից վերցրու քո աչքերը, եւ ես կդադարեմ ես լինելուց։​Հ.Գ.Երբ առաջին անգամ հանդիպում են երկու բառ, ես եւս ուզում եմ ներկա լինել։ Քեզ ինձանից թաքցնում ես իմ աչքերի մեջ։ Եվ տխրությունը ձգվում է՝ որպես մի անհայտ շարունակություն։