Մենարան Վարդան Հակոբյան

Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա

Վարդան Հակոբյան

Մութի ճյուղերին ծանրանում է լույսը, եւ ծաղկածխնձորենիներըքեզ առաջնորդում են դեպի արեւելքն անիմանալի։Կռունկն ինքն է ընտրում չվելու գիշերն ու երկինքը։Դու սպիտակ ձյուն ես, սեւ աղջիկ, Երուսաղեմի դաշտերից բերվածերկնային մանանան կրկնակի անուշ է մերկ մարմնիդ վրա, եւ աստվածները քեզ ունկնդրում ենանգամ այն ժամանակ, երբ դու լուռ ես լինում կամ գրեթե անխոս։(Տե՛ր, ինձ փրկիր սիրուց)։Քո ափից ջուր է խմում չգիտեմ ով, ես միայն կորդացած հող եմ, ործաղիկների գուրգուրանքներն է կիսում՝ գրկելով ոտքերդ,ընդունում մատներիդ արանքով շիթ առ շիթ ծպտված կաթիլները։Վիրավոր խոտեր,արյունահամ քամի։Ոչ ոք չէր բացում դուռը։ Եվ ես ջարդեցի այն։ Եվ երբներս մտա, բոլորը հարգանքով ոտքի ելան՝ բարի գալուստ։ Ի դեպ,Ապոլիները կանգնել անկյունում եւ ուշի-ուշով հետեւում էր ինձ։Աստղոտ իրիկուն - մեղսոտ ու գեղեցիկ՝ որպես կնոջձեռք, որը ձգվել է դեպի անմեղավոր խնձորը։Ես ինձ մատուցում եմ լույսին, ես շնչում եմ քեզ։Եվ սիրո հրեշտակն այդ պահին իջնելով երկնքից, ներս է մտնում վանք, թեւը համբուրում է խաչը խորանի, որը փայլում էսուրբ ու անօրինակ անուշհոտությամբ։ Իսկեկեղեցու ներսում մոմի բոցերը ոստոստում են պատերին,մի երեխա սպիտակ աղավնիներ է թռցնում երկինք։Հեռավոր, անհայտ, անորոշ ու դիք ճանապարհներին ծաղիկըխտուտ է բերում եւառյուծի մեջ արթնանում են գարնան բնազդներ։ Եսհարբել եմ սպիտակ մութով։ Ես սպիտակմութով եմ հարբել։ Ես հարբել եմմութով սպիտակ։ Հիշո՞ւմ ես, երբուզում էի համբուրել քեզ, երկնքով անցնում էինանթիվ կռունկներ։ Նույնիսկ մոռացել էինք, թեառաջին անգամ երբ ենք ծնվել։ Իսկ ՌալֆԷմերսոնն իր համար հանգիստ եւ անվրդովձու էր խաշում տաք ածուխների վրա հրաբուխների։(Հիշում եմ երանական օրն այն, երբ դեռ չկայի ես)։Դռներն իմ առաջ հանկարծ չբացես, թե չէ՝ ետ կգնամ։ Եսդառն անապատների ավազահողմ ու փոթորիկներ եմ կտրել,դժվար աղջիկ Երուսաղեմի, եվ սիրում եմ ներս մտնել միայն փակ դռներով։