Մենարան Վարդան Հակոբյան

Ինչ էր երգում թռչունը

Վարդան Հակոբյան

Պատահած քար եղանակավորում է տարածությունը, որըսկսվում-տարածվում-տարրալուծվում է իմ տխրության մեջ։ Իսկհայացքս բաղկացած էհեռացածների թիկունքից։​Կինը, որի մի աչքն աղավնի է, մյուսը՝ ագռավ, բախտագուշակգնչուի շորեր հագած, շրջում է կատաղած ամբոխի ներսում,որը մեղավորներ է փնտրում՝իր իսկ մեղքերի համար։​Ինքնաթիռների վթարներից սեւումուր հագած լվացքաշորերիանժամանակ ծերություն, փորձանքն ուզում է քերել ինքն իրենանմաքուր պահերից.անխնա ծերանում ենք։​Ես սխալ ցուցումներ եմ տվել, ես չգիտեմ՝ ով էր կրակողը, բայցաղջիկը, որի ձեռքում ատրճանակ եմ դրել ու ստիպել, որ սեղմի ձգանը՝ուղիղ իմ դեմքին, գոյություն չունի, իմ ձին կարող է վկայել։​Եվ համոզված եմ՝ վերադարձ չի լինում, որովհետեւ կետը, որիցմենք հեռանում ենք, մեզ լքում է նախքան մեր շարժվելը։Երբ փոքր էի՝ մի թռչուն միշտերգում էր ինձ համար։