Մենարան Վարդան Հակոբյան

Ինչ գեղեցիկ է վերադառնալը

Վարդան Հակոբյան

Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։Դեռ ճանպարհին՝ դեմքդ բացվում է,եւ բալիկներիդ ճռվողյուններըգալիս են ասես, հեռվից հասնում քեզ,ծլվլոցներ են սուրբ երջանկության։Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։Ինչքան էլ որ դու լինես չուշացած,քո բալիկների մայրը սաստում է՝դարձիդ բերկրանքը հոգում թաքցրած.գնացել ես ու գալդ մոռացել։Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։Հենց երեւում են լեռներդ հեռվում,արագանում են զարկերը սրտիդ,եւ ձիդ, ինչքան էլ հոգնած է լինում,վարգում է արդեն, վարգում ինքն իրեն։Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։