Ինձ շարունակիր
Վարդան Հակոբյան
Ձորը պտույտ է գործում հավքի շուրջ,ամեն կետից նույն գմբեթն է ելնում,տները հողին իջնող թեւեր են,ջուրն իր տարածն է բերում լանջն ի վեր.- Ինձ շարունակիր, առավո՛տ լուսո։Լույսը երկնքից իջնում է զվարթ,հայացքն արցախցու պարզ սրբատուն է,զորության ներսից պարզվում է աջը,լեռը բախում է դուռը Աստծո.- Ինձ շարունակիր, առավոտ լուսո։Վանքը երեսիս առել, գալիս եմ,պարզության խորքից ակունքն է խոսում,հոգիս գմբեթ է՝ կախված զանգակից,աչքերս թռչող աղավնիներ են.- Ինձ շարունակի՛ր, առավոտ լուսո։Արցախը՝ հույսի անառ վեհարան,երկնքի շեմին՝ ոտքը մաքուր լեռ,կրակի վրա Սրբատափն է հարթ,շնչում են զոհված պապիս ձեռքերը.- Ինձ շարունակի՛ր, առավոտ լուսո։