Իմ ճանապարհը ձգվում է
Վարդան Հակոբյան
Իմ ճանապարհը ձգվում է, ահա,Քո ժպիտներից(Բարի՜ ճանապարհ)Մինչեւ դարձյալ քո տաք ժպիտները - բարով ես եկել։Պահը ընթացք է՝Ե՛վ գալ,Ե՛վ գնալ,Բայց գալ-գնալու միջեւ բախտն է խիստ տարօրինակՈՒ սովորական, Անվերջ փոփոխվող սանրվածքի նման։Եվ ամեն անգամ գալիս է պահըՆոր կերպարանքով(Կարծում է իրեն էլ չեմ ճանաչի)Ու մեկնում ձեռքը. - Եկ ծանոթանանք։Ես ձգվում եմ իմ ճամփեքի վրա՝Որպես ցավ - ժպիտ՝Բաժանման, սակայն, թե՞ հանդիպումի։Ես ձգվում եմ իմ ամեն ճամփի մեջ,Նույնիսկ այն պահին,Երբ գնացողն այդ ճամփեքով ես չեմ։