Իմ ծուռն ու ճիշտը
Վարդան Հակոբյան
Իմ ծուռն ու ճիշտը խառնեցիր իրար,Ինձ չհասկացար կյանքում ոչ մի օր.Մեր միջեւ եղած-չեղածի համարԵկ չհարցնենք՝ ով է մեղավոր:Բաժանվենք այսպես վեհորեն, բարի,Եվ, ոնց ասում են, իրար ներելով.Քանզի չեմ ուզում սովորել, սեր իմ,Եվ ահավորը՝ Ատել՝ սիրելո՜վ...