Մենարան Վարդան Հակոբյան

Իմ թեւերի մեջ

Վարդան Հակոբյան

Իմ թեւերի մեջ հուշերն արթուն են. Նրանք կպատմեն այն կարոտների լռության մասին, որ մենակ քեզ է թվում՝ անխոս են.Դու միայն լսիր։​Իմ թեւերի մեջ կարոտն արթուն է. Նա քեզ կպատմի այն երազների Հորդումի մասին, Որ հովիտներում շաղվել, չեն կորել.Դու միայն լսիր։​Իմ թեւերի մեջ երկինքն արթուն է. Նա քեզ կպատմի սիրուս թեւերով Արեւի գիրկը թռչող աշխարհի Առասպելները։Դու միայն լսիր...