Մենարան Վարդան Հակոբյան

Իմ երկար միրուքը՝ ինչպես ձիու պոչ

Վարդան Հակոբյան

Շրջված բաժակի շուրջ օրը թեքվում է դեպիխոսքն այն, որը երբեք չի ասվելու։ Անագռավցելերում քնած սերմնացանի աչքերը ծլում են։​Յուրաքանչյուր ծաղիկ յուրովի պատրաստություն էմութի ու լույսի։ Անհիշատակ ջրերի երգը չունիետ գալու ոչ մի ճանապարհ։ Տխուր հաց, որ չի ուտվում։​Մարդասպանության համար մեղավորները ոչ թե միայն կրակողներն են, այլ նաեւ այն պահերը, որոնք հարմար եղան դրա համար։ Ատրճանակի փողը շնչափողից է օրինակված։​Եվ մարդիկ անընդհատ ոչնչացնում են սերը՝ նրանվայրի քարայրներից ու անտառներից բերելով տուն,պայմանական թշնամու մեջ միշտ առկա է անպայմանը։​Մութը լափում է աչքերս, եւ իմ երկար միրուքը ես հավաքում ու քշկռում-կապում եմ՝ ինչպես ձիու պոչ, որը կարող է հանկարծոտնատակ տրվել ու խաթարել ընթացքը երանական։​Ջրի կաթիլը սահում է ապակու վրայով եւ անհետանում՝որպես չկայացած հեռու։ Ձանձրույթը սիրահետում է։ Արգելանքըվերցրու ճանապարհներից, եւ նրանք այլեւս ճամփորդ չեն ունենա։