Մենարան Վարդան Հակոբյան

Ժպիտների

Վարդան Հակոբյան

Ժպիտների՛, արցունքների՛, կարոտների՛ միջով ձգվում,Երկարում են իմ օրերըԵվ, չափելով իմ խոհերի սահմանները անպարագիծ,Իմ քայլերով գալիս են ու ինձնից առաջ անցնում-գնում։- Օրերի հետ դո՛ւ էլ գնա,- մե՜ղմ, հայրական մի հայացքովԻմ երազի հասակն եմ ես շոյում սիրով,-Դե՛, օրեր են, ի՛նչ կիմացվի, գուցե մենակ կմոլորե՛ն Ճամփաները,Դո՛ւ էլ գնա։Խոսում այսպես, խրատ տալիսՈւ ճակատն եմ պագնում հետո իմ երազի, Ճամփո՛ւ դնում.- Հավերժության ճամփաներին(Ես լինեմ, թե չլինեմ ես՝ կարեւոր չէ)Իմ անունից միշտ ուղեկից եղիր լույսին։