Մենարան Վարդան Հակոբյան

Ժողովարան

Վարդան Հակոբյան

Շատ բան իմանալու համար, կան բաներ,որ պետք չէ իմանալ՝ փորձում է հասկացվելլռությունը։​Դատարկությունը չի անցնում՝ ինչով էլլցնես աշխարհը՝ ճգնում է արդարացվելժամանակը։​Պոռնկասիրուն բառերը միմիայնբացիլակիրներ են՝ խայծ է նետում համառամիտխոսքը։​Թշնամու աչքով ում էլ որ նայես՝ անպայմանթշնամի է՝ հայտնախոսում էպատմությունը։​Եթե դու չես կարող տանել ցավը,այն ինքը քեզ կտանի՝ մեջ է ընկնում ոսկեբերանՄիշել Մոնտեն։​Բայց ինչպես աչքերը լցվեն չտեսնված աչքերով,բայց ինչպես ժամադիր աստղի վրա ծառը համբույրներով պտղի,բայց ինչպես լեզուն խաղս ընկնի առվին թեքված խոտերում,բայց ինչպես հասնել ծաղկին, «որ օձուն բերանն է բուսեր»,երբ հացի մեջ տխրության միտքը ատամ չի կտրում։