Մենարան Վարդան Հակոբյան

Ժամանակից այնկողմ

Վարդան Հակոբյան

Իմ եւ լեռան հարաբերությունըձյունն է։Եվ՝ թռչունը, որ իջնում է ահա ափիս մեջ։​Իսկ դու մի արի՛, պարզապես միշտ հիշիր, որխոստացել ես մի օր գալ։​Վայրագ գույների տաք հետքեր-այստեղով անցել է մայիսը,ուղեպարկը, երեւի, ինչ որ տեղ քսելով փշոտ մասրենուն։​Անմութ գիշերներ։ Օրվա տեսադաշտից տխուր մի ամպշտապում է ժայռի թիկունքով դուրս սողալ։Աղոտանշմար եզրակարերում ժամանակիլռությունը սսկվել է։Իմ ճամփան գիշերն է։ Քավարան են գնում միայնանմեղները։ Սեւի հասնող մանուշակի կապույտ։​Համառորեն մոռանում ես։ Թեեւ ամեն ինչ աշխարհումենթակա է կորսվելու,բայց կա մի բան, չգիտեմ ինչ, որ չի լքում հոգիս։ Իսկտարածությունը մեր միջեւ չի կայանում երբեք, քանզիմենք չենք հեռանում եւ այն ժամանակ, երբ հեռանում ենք,ահա թե ինչուդժվար է այնքան վերադարձը եւ գրեթե՝ անկարելի։Դու մի՛ արի, պարզապես միշտ հիշիր, որխոստացել ես մի օր գալ։​Բոլոր երգերն աշխարհի անհաս սերեր են,հասանելի սերերը շարունակություն են եւ երգեր չեն դառնում։Անցած ժամանակը վերադառնալ կարող է՝ եթե, ​իհարկե, տանուլ տրված չէ։ Իսկ եթե հանդիպել եք Սիլվիան Դյուպյուին, ապաձեզանից մեկը պիտի լինի բանտում, որ մյուսն ազատության մեջ լինի։ ​Ծավալվող ստվերների թեւին լեռը հեռանում է եւ ինձընդառաջ է գալիս ժամանակից ու տարածությունից այն կողմ։ Արցախում հիմա ոչինչ չկա հարաբերական,Արցախում ամեն ինչ բացարձակ է հիմա եւ անքննելի։