Ամեն ինչ՝ այսպես
Վարդան Հակոբյան
Շրշում է օրը, այնպես է շրշում,Որ իր ձայնի մեջԱմառվա այրող շոգը երեւա:Երգում է ճամփան, այնպես է երգում,Որ իր ձայնի մեջԵս տեսնեմ քայլքը փոշոտ ոտքերիԵվ նոր ափերի կարոտը տեսնեմ:Լուռ է արմատը, այնպես է լռում,Որ լռության մեջԵս տեսնեմ ծաղիկ հագած երգենիԵվ ծլարձակում տեսնեմ լույսերի:Ամեն ինչ՝ այսպես:Իսկ երբ սերս է բացվում, բուրվառում,Իմ դեմ ասես մի կտավ է փռում,Կտավի վրա՝ մոր շնչով վառված Չմարող կրակ,Մայրաբույր արեւ...Եվ այնպես, այնպես, Որ կտավի մեջՕջախս տաք-տաք ծուխն է արեւում...