Մենարան Վարդան Հակոբյան

Թիթեռը ժպիտ է

Վարդան Հակոբյան

Թիթեռը ժպիտ է, ժպիտ մի թեթեւ,Իջնում է ծաղկունքին, տերեւին ու ծառին,Դառնում է աշխարհը մի ժպիտ ոսկեթեւ։​Ժպիտը թիթեռ է, թիթեռ է մի թեթեւ,Իջնում է շուրթերիդ, աչքերիդ եւ ձեռքերիդ,Դառնում ես գարունքվա մի թիթեռ ոսկեթեւ։​Սրբազան ծաղիկը գտնում եմ շուրթերիդ,Հյուսում եմ, հյուսում եմ, հյուսում եմ ես փնջեր,Որ մեղմեմ ծաղկունքով վերքերն աշխարհի։