Մենարան Վարդան Հակոբյան

Թե ինչպես ստեղծվեց Նոյյան տապանը

Վարդան Հակոբյան

Տարիքը մոռանում է գետը, երբ ձուկը խելագար խայտում է ջրերի մեջ, իսկ ափի ծաղիկները դա նրան հիշեցնելու ժամանակ այլեւս չեն էլ ունե-նում։ Ո՞վ է սեղմում անձրեւի ստեղները։​Ծառը նավարկում է իր կեղեւից դուրս։ Եվ, մտածում եմ, եթեդու չլինեիր, գուցե թե ես աչքերի կարիք, ով գիտե, չունենայի։ Աչքերիս մեջ ամեն օրմութի ընդդիմությունն է հասունանում։​Ջրհեղեղից մնացած մի կաթիլ կա արյանս մեջ, ուր անընդհատբարձրանում եմ լյառն Արարատ եւ, բոլորովին վերջերս նկատեցի, որ ճիշտ ու ճիշտ քո աչքերիձեւով է Նոյ նահապետն իր տապանը շինել։​Մի ամբողջ գիշեր լիալուսնի հետ թավալվել ենքկանաչ դաշտի մեջ եւ ոչ մի ծեղ, ծաղիկ կամխոտ չի տրորվել, չի թեքվել անգամ, կարծում եմ,դա նրանից է, որ ես քեզ սիրում եմ։​Եվ համոզված եմ վերջնականապես, եթե Ադամն ու Եվանչհանդիպեին, հազիվ թե պտուղն արգելվեր։ Ուրեմն,բյուր հազար անգամ դառնամ ու «կեցցե» ասեմայն ատամներին, որ խածնում են խնձորը։​Մենք ինչքան էլ մոտենանք իրար, այնուամենայնիվ, միշտ էլտարածքներ կան ավելի մոտենալու։ Հեռունհավք է, որին կուտ եմ տալիս իմ ափից՝ երբ որ իմ աչքերը հանկարծ հանդիպում են քո աչքերին։​Սարը, իր կրծքին բացվող արահետն ի վեր, բարձրանում է երկինք։ Իսկ ես սիրում եմ քայլել միմիայն այն ուղղությամբ, որտեղից դեպի ինձ անընդհատգլորում են ժայռեր, կարեւոր չէ, թե՝ ով։