Մենարան Վարդան Հակոբյան

Թափառավազք

Վարդան Հակոբյան

Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝երբ որ չեմ գնում,թեեւ չի լքում չխոստովանվող պատրանքը հույսի, թե տուն եմ գնում։Կաթիլ-կաթիլ աշխարհվում եմ,աշխարհի չափ՝ապաշխարվում։​Ինչո՞ւ այլեւս պատահաբար չեմ հանդիպում քեզ։Մտքիս մեջ անգամ դու հրաժարվում ես ինձ հետ քայլելուց եւ ես ամենուրեք գնում եմ մենակ։​Վայրկյանն ինչո՞ւ է շրջանցել հավարժությունը։ Երբբոլորն են քեզ սիրում, նշանակում է՝ ոչ ոք չի սիրում։ Եվամեն վայրկյան իր մեջ հրաժեշտ ունի, անկասկած։​Ապագան ներկայում մոլորած՝ նույն անցյալի զավակներն ենքեւ չկա ոչինչ ավելի անբարոյական,քան բարոյականության մասին քարոզը։​Սիրում եմ իմ երկրի թշվառներին, որ խենթ ու ծանր են մեր քարերի պես՝ուրիշ այլ մի վայր գնալու համար, քանզիամեն մարդ իր միջով է անցնում իրենից դուրս գտնվող ճանապարհը։​Սերն այնժամ է սեր, երբ չեն հասնում։ Յուրաքանչյուր գետ մի քիչԱխերոն է։ Հեռուն, որին այնքան տենչում եմ հասնել, կախվածէ ինձանից։ Հետեւապես կախյալ եմ եւ ես։ Մարմին եւ հոգի։​Ես թռչեցի երկինք՝ կարծելով լեռների գաղտնիքն այնտեղ է։ Բայցամենաբարձր գագաթը-ծովի մակերեւույթից-դարձյալ մնում է Հովհաննես Այվազովսկու իններորդ ալիքը։​Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝ երբ որ չեմ գնում,վերադարձի տեսիլներն անվերջ ուղեկցում են ինձ,եւ ես համոզված եմ՝ հասնելու եմ այնտեղ, որտեղ երբեք չեմ հասնելու։