Մենարան Վարդան Հակոբյան

Թախիծ (Համո Սահյանի շիրմի մոտ)

Վարդան Հակոբյան

Համո Սահյանի շիրմի մոտ​Ձյունապատ սարերումԼուսինը շրջում է,Հողմերը քարայրումՊահ մտել, ննջում են։​Լարերից քնարի՝Թոնրատան վեմից կախ,Թափվում են մարգարիտ,Ու ոսկի, հակինթ, տաղ։​Աստղերը ծագում ենՉմեռնող հուշերում,Ցավերը ծաղկում են,Գիշերը՝ թեժ բուրում։​Ծփում է մի հին մաղՏատի տաք ափերում,Լուսին է՝ շիկ ու շարմաղ՝Ջրվեժի ծափերում։​Եվ հորով-մորով ենԵրգերը, ինքը՝ որբ,Աշխարհից խռով էՍահյանը անսփոփ։​Ինչ է անում ձյուներումԿամ այս պաղ քարի տակ,Նա աղբյուր է Լորում,Հոգին՝ բաց ու շիտակ։​Մեռած էլ լինեմ թե,Ասում էր, չէ՞, կգամ,Ինձ երգիս մեջ փնտրեք,Ես ուրիշ տեղ չկամ։Վահագնը եւ Սերոն,Տես, կողքիդ են դարձյալ,Հրանտը՝ լույս-կերոն,Սրբերը մնացյալ։​Ձյունապատ սարերումԼուսինը շրջում է,Հուշերը դարերումՊահ մտել, ննջում են։