Մենարան Վարդան Հակոբյան

Էդելվայս

Վարդան Հակոբյան

Ես չեմ տագնապում քո ծաղկի համար,երբ մրրիկներ ու անձրեւ է լինում,երբ մութ օրերը խորշակով համառ,թունոտ համբույր են թերթերիդ դնում.ես չեմ տագնապում քո ծաղկի համար։Գիտեմ ծնունդ ես մրրիկ ու ցավի,ու կդիմանաս... քո տարերքն է դա։Ես տագնապում եմ, վախենում դավիցքսմսվող օրվա անթով, անատամ.Գիտեմ, ծնունդ ես մրրիկ ու ցավի։​Երբ շատ են գովում՝ վախեցիր դու շատ,թմրադեղերից վախեցիր գովքի։ՈՒր որ բախում կա, այնտեղ կա լոկ շանթ,կայծակի լույսով սնիր քո հոգին.երբ շատ են գովում՝ վախեցիր դու շատ։​Ինքդ քեզ՝ թիկունք, ինքդ քեզ՝ սատար,հողմի մեջ ապրիր, միմիայն այդպես,չընկրկես երբեք՝ որքան էլ դժվար,պարտության մեջ էլ անհաղթ ես, ինձ պեսինքդ քեզ՝ թիկունք, ինքդ քեզ՝ սատար։