Մենարան Վարդան Հակոբյան

Երկնքի կարիք

Վարդան Հակոբյան

Երբ անձրեւում է երկինքն անտեղի,Երբ ծաղիկներդԱռվի ջուրն ի վար ձգվում են ճերմակ ժապավենի պես,Խիղճս ցավում է.Եվ ժապավենն այդ,Եվ այդ առվակը օղակ են դառնում իմ հոգու վրա՝Մի նոր երկնքի կարիք եմ զգումՔո գլխից վերեւ փռելու համար:Մինչ դու՝ լռում ես,Աշխարհից ելնում ու քո խորքերումԵրազիդ արեւ օրն ես վայելում,Արհամարհելով անձրեւ ու քամի.- Ծաղկաթերթե՞ր են ինձանից տանում...Ոչինչ, հեռվում էլ մարդիկ կիմանան,Որ լերկ քարերից գարուն եմ քամում: