Երկիր Նաիրի (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ես քո լեռների շնչառությունըզգում եմ, ինչպեսհողում անթեղված կրակի լույսը,որ քո հոգուց է ավիշը առնում,ինչպես չմեռնող առասպելներդ,որ քո ճամփեքի քարերն են հյուսում։Եվ ապա՝ հաճախ ականջս դնումձախ ձեռքիս վրա,խորասուզվելով ինքս իմ ներսում,լսում եմ վազքը իմ երակներումվարարող արյան,զգում եմ նրա շարժումները տաքու երգն եմ լսում...Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...Քարածերպերիդ ծաղկունքը հավերժբարձր են լինում թռիչքիդ նման,անհասանելի,բայց երազներիս՝ մերձ ու մերձավոր։Եվ նրա ձայնը երկնից է գալիս,արձագանքում խոր կարոտներիս մեջ...Արձագանքն ինձ երկարված շող է,արձագանքն ի վեր գնում-թեւում եմեւ իմ թեւերը փոշոտում եմ եսքո ծաղիկների առէջափոշով,իմ սիրտս - որպես ծիլը երազիդ -բուրվառում է միշտ քո ճանապարհին...Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...Որքան էլ՝ հեռվից, ես պարզ տեսնում եմքո շեն անտառիխորքերում ձգված ծառը կարոտի, նրա արմատըսնվում է վաղուց հող դարձած պապիսխորհրդով բարի։Դա միակ ծառն է, ծառը գեղուղեշ,որ ընձյուղներ է արձակել կապույտ՝շինելիք բույնիս համար շատ հարմարեւ իմ ճամփան է պահում ամեն օր -կանգնած սիրավոր ծառերի շարքում։- Ո՞վ է սարյակը, - ասում էր պապս, -ա՛յ, ծիծեռնակը, դա ուրիշ հավք է՝իր բույնն իր երգով, հոգով է շինում...Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...Միշտ շեն է մնում կարոտս քեզնով,Իսկ երբ ուզում եմ կարոտ նկարել,իմ զույգ աչքերովհամբուրում եմ այն ճանապարհները,որ գալիս քեզ մոտ, վերադառնում են...Ամառվա մի օր՝ քո գիրկը գալիս,երբ ինքնաթիռը երկինքդ մտավ,ինքն իրեն զարթնեց քնած բալիկսու ինձ շշնջաց.- Ինչքան կապու՜յտ է երկինքը, հայրի՛կ,այսպիսի կապույտ ես դեռ չեմ տեսել...- Դա քո երկինքն է, որտեղ գույներըհավերժ արթնության ոգով են հունցված։Որդիս իմ որդին դարձավ կրկնակի։Եվ նա ձենն է քո, ծառա՜ եմ ձենիդ...