Մենարան Վարդան Հակոբյան

Երկինքը մնաց

Վարդան Հակոբյան

Երկինքը մնաց կռունկի թեւին, -Եվ համատարած ճերմակ է հիմա,Եվ ձյունի վրա ընկած փետուր կա,Եվ աղբյուրն իրեն կորցրել՝ չի գտնում,Եվ սպասում եմ՝ ականջս ձայնի։Դու մի խոսք ունես՝ ինձանից պահված, -Եվ սիրտը ամեն ճյուղի չի իջնում,Եվ ամեն բողբոջ դեռ աչք չէ գարնան,Եվ հարսնացում չէ ամեն մի երազ,Եվ ես վառվում եմ՝ ականջս ձայնի։Իմ ափից խոնարհ եղեգ է ելնում, -Եվ ցավի մեջքն է ոլոր մեղեդի,Եվ չի բռնվում շողը մատներով,Եվ ես հալվում եմ կտուցին կրծքիդ,Եվ հույս եմ դառնում՝ ականջս ձայնի։Թեքվում է պահն իր ցողունի վրա, -Եվ քո թերթերը իջնում են դեմքիս,Եվ դու ջրերի ոստյուն ես դառնում,Եվ քո «մամ» կանչում արեւն է ծաղկում,Եվ լույս եմ դառնում՝ ականջս ձայնի։Աստծո աջը իջնում վրաս, -Եվ շունչդ ոգու դալարում է սուրբ,Եվ տիեզերքը զանգում է քո մեջ,Եվ քո թեւերը խոսող ձկներ են,Եվ ես տունն եմ քո՝ ականջս ձայնի։