Մենարան Վարդան Հակոբյան

Ես քո սիրով վարարում եմ

Վարդան Հակոբյան

Ես քո սիրով վարարում եմԱնձրեւի պես,Անձրեւի պես սրբում, տանումՃամփաների հոգնախռով Հոգուն նստած,Փոշի դառած սուտ ու կեղծիք...​Ես քո սիրով լույսի նմանՍեւ գիշերվա քողը պատռում ՈՒ բեկվում եմԱրշալույսի դեմքից բխածԾառ ու ծաղկի աչքերի մեջ.Բողբոջներ են լցվում ինձնով...​Ես քո սիրով ջրվեժ դառնում,Ինձ նետում եմ բարձր ժայռից,Քանի ծաղկուն իմ ափերին Գարուններ կան,Ժպիտներ կան ու ցնծություն,Չի ցամաքի խոհը ճամփիս...​Ես քո սիրով օրհնում եմ միշտԽորհուրդները ճշմարտության,Սիրում նրա դառնությունը... Իսկ իմ սերըՊարզ է այնպես ու անպաշտպան,Ինչպես մանկան... մերկությունը։