Մենարան Վարդան Հակոբյան

Աղջիկը կանգնեց

Վարդան Հակոբյան

Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ -Արեւի լույսը նոր է վարարում,Ժամն է, սակայն օրը՝ չի մարում,Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ։Ետ կանչվեց օրը՝ հայացքով մի պերճ,Այս ի՜նչ հրաշք է սերը արարում.Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ,Արեւի լույսը նոր է վարարում։