Մենարան Վարդան Հակոբյան

Ես տուն եմ դառնում

Վարդան Հակոբյան

Ես տուն եմ դառնումԻմ երազներից:Եվ աղջիկներն այն, որոնց թեւերով պիտի թռչեի,Մենանում են իմ քայլերը չառածՃամփաների հետ:Օրը վարգում է, ինչպես մանկության փայտե ձիուկն իմ,Որ մի օր կանգնեցՈւ էլ քայլ չարավ:Օրը փայտե ձի,Իսկ ես՝ հեծվոր եմ: Եվ տուն եմ դառնում:Ես տուն եմ դառնումԻմ երազներից:Բայց հարկիս տակ էլ ես հանգիստ չունեմ,Ես ինձ հետ մենակ մնալ չեմ կարող,Ես իմ խրատից,Ինքս իմ հոգինԽառնելուց ձեռ եմ քաշելու, թե՝ չէ.Ինձ՝ ինձ հետ մի թող:Իմ երազներից ես տուն եմ դառնում,Որ դառնամ Տունը քո երազների: